Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չնայած վնասվածքից լիովին ապաքինված չլինելուն ՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին մասնակցելու հրավեր է ստացել Ուելսի հավաքականից : Այս մասին փոխանցում է Ուելսի հավաքականի «Թվիթերի» պաշտոնական միկրոբլոգը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ Բեյլը չի հասցնի վերականգնվել մինչև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Գալաթասարայի» դեմ խաղը:
Ուելսցին վնասվածքի պատճառով ընտրանու կազմում խաղադադաշտ դուրս չեկավ Ուկրաինայի հավաքականի հետ հոկտեմբերի 13-ին կայացած խաղում:
Ուելսի ազգային ընտրանին ընտրական փուլում նոյեմբերի 16-ին և 19-ին կխաղա համապատասխանաբար Ադրբեջանի և Հունգարիայի հավաքականների հետ:
❗️CYHOEDDIAD CARFAN | SQUAD ANNOUNCEMENT❗️
Here’s your Cymru squad for our final @UEFAEURO qualifying matches against Azerbaijan and Hungary later this month 🏴
🎟👉 https://t.co/z7wY8kuZ7M #TogetherStronger pic.twitter.com/F4EsaFYY2w
— Wales 🏴 (@Cymru) November 5, 2019


