Ուելսցի ամենահայտնի ֆուտբոլիստը՝ Գարեթ Բեյլը, ավարտելու է կարիերան EURO-2020-ից հետո։
Այս մասին գրում է Marca-ն։
Նշվում է, որ նա որոշել է խզել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, որը նախատեսված է մինչև 2022-ի ամառ։ Մադրիդյան ակումբն էլ չի խոչընդոտի պայմանագրի խզմանը։
Նշենք, որ Բեյլն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Տոտենհեմում»։