Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակով հուլիսի 6-ից 8-ը Լոռու կայազորում անցկացվել է բանակային ձեռնամարտի առաջնության ներզորամիավորային մրցափուլը, որին մասնակցել են 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հավաքական թիմերը։
Մրցափուլի արդյունքներով լավագույն մարզիկ-զինծառայողները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով»։