Կորեայի Հարնրապետության և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այս շաբաթ Վաշինգտոնում կանցկացնեն առաջին հանդիպումը տնտեսական անվտանգության շուրջ բանակցությունների շրջանակներում։ Այս մասին հուլիսի 4-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը:
Ջո Բայդենը և Յուն Սոկ Յոլը նման երկխոսություն սկսելու շուրջ համաձայության են եկել մայիսին Սեուլում կայացած երկկողմ գագաթնաժողովի արդյունքներով: Նախաձեռնությունը նաև կոչված Է ամրապնդելու համագործակցությունը Էներգետիկական անվտանգության ոլորտում:
Հարավային Կորեայի վարչակազմի տվյալներով՝ տնտեսական անվտանգության հարցերով նախագահի քարտուղար Վան Յուն Չժոնը հուլիսի 6-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ հուլիսի 7-ին նրան կընդունի Սպիտակ տան Ազգային անվտագության խորհրդից պաշտոնակից Թարուն Չաբրան, որը տնօրինում Է տեխնոլոգիական ճյուղը: Սպասվում Է, որ կողմերը կքննարկեն ճգնաժամը մատակարարումների շղթաների բնագավառում, քաղաքականությունը կիսահաղորդիչների, միջուկային Էներգետիկայի ոլորտում եւ առաջավոր տեխնլոգիաների բնագավառում: