Զինված Ուժեր

Բանակցություններում մենք կթելադրենք մեր կամքը․ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսեց Արցախում եղած իրավիճակի ու դրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին։

Քոչարյանն ասաց, որ մենք ծանր մարտերի շնորհիվ կարողանում ենք պահել մեր անվտանգության համակարգը, ու ելնելով մեր հաջողություններից և կերտված հերոսապատումներից, բանակցություններում մենք մեր կամքը կթելադրենք։

Պատգամավորը խոսելով Ադրբեջանի նախագահի՝ Նիկոլ Փաշինյանի հետ առանց նախապայմանների հետ հանդիպելու վերաբերյալ տվյալներին, նշեց, որ Ալիևի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվում։ Այնուամենայնիվ, Քոչարյանը ընդգծեց, որ բոլոր զարգացուները կապված են մարտի դաշտում զինվորների գրանցած հաղթանակների հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ