fbpx
Զինված Ուժեր

Բանակում վերջին դեպքերը եղել են ծառայության հետ չկապված պատճառներով․ զինկոմիսար

Բանակում ինքնասպանություններ և նման դեպքեր լինում են այնպես, ինչպես լինում են քաղաքացիական կյանքում։ Բայց զինվորականներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակում նման դեպքերը կանխեն։ Այս մասին այսօր զինվորական հավաքակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։

Նրա խոսքով՝ այդպիսի դեպքերը չնչին թիվ են կազմում և կապված են նաև սոցիալական և այլ խնդիրների հետ, որոնք կապ չեն ունենում բուն զինծառայության հետ։

«Քանի որ վերջին դեպքերի հետ կապված քրեական գործ է հարուցված, ասեմ, որ նաև էնտեղ հեռախոսով զանգեր, սիրած աղջկա հետ կապված, ամուսնանալու հարցով խնդիրների հետ է հիմնականում կապված եղել», – ասաց գնդապետը։

Նա ասաց, որ խնդիրները գալիս են նաև դպրոցից, բուհից, ընտանիքի սոցիալական վիճակից և այլ խնդիրներից։ Բայց անկախ դրանից, պնդում է զինվորականը, իրենք նաև հոգեբանական աշխատանք են տանում թե՛ հավաքակայանում, թե՛ զորքերում, որպեսզի նման դեպքեր չլինեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ