«Արսենալը» համաձայնության է եկել ֆրանսիական «Լիլ» ակումբի հետ՝ նրանց վինգերին՝ Նիկոլա Պեպեին ձեռք բերելու հարցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գնահատվելլ է 80 մլն եվրո (72 մլն եվրո):
«Զինագործները 24-ամյա ֆուտբոլիստի համար բոնուսների հետ մեկտեղ վճարելու են այնքան, որքան բավարարում է իրենց՝ այս ամառվա բյուջեն։
Երկու ակումբների միջև համաձայնագիրը դեռևս պետք է վերջնական տեսքի բերվի։
Ակնկալվում է, որ տրանսֆերը պետք է ամբողջացվի առաջիկա 24 կամ 48 ժամվա ընթացում։
Իտալական «Նապոլին» ևս ցանկացել է ձեռք բերել վինգերին, սակայն մերժում է ստացել ակումբի կողմից։
Պեպեն ձգտում է խաղալ աջ թևում, սակայն կարող է օգտագործվել նաև որպես հարձակվող 4-4-2 դասավորությամբ։
Նշենք, որ անցած մրցաշրջանում ֆրանսիական ակումբի վինգերը «Լիլ»-ի կազմում դարձել է 23 գոլի հեղինակ։

