Այսօր հունվարի 28-նն է ու այսօրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ՀՀ զինված ուժերի օր/Հայոց բանակի օր։
Զինված ուժերի տոնը հաստատվել է միայն 2001 թվականի հունվարի 6-ին՝ ՀՀ նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։
Կա պատճառ, թե ինչու է ընտրվել հենց այս օրը․ բանն այն է, որ 1992 թվականի հունվարի 28-ին է ընդունվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։
Տոնի առթիվ ամեն տարի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը և զինված ուժերի ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին ու առավել աչքի ընկած աշխատակիցներին պարգևատրում են տարբեր աստիճանի մեդալներով և խորհրդանշական իրերով։

Azat TV-ի ողջ խմբագրակազմն ի սրտե շնորհավորում է բոլորիս՝ Հայոց բանակի օրը, դրա կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ։ Մեր բանակը իր գոյության ողջ ընթացքում անձնվիրաբար և անձնազոհ կերպով պաշտպանել ու պահպանել է Հայաստանի սահմանները և ապահովել Հայաստանում ապրողների անվտանգ կյանքը, ինչպես նաև Հայաստան պետության գոյությունը։ Հենց Հայոց բանակն է մեր անվտանգության միակ երաշխավորը և այն սյուներից մեկը, որի վրա հենվում է ինքնիշխանությունը։ Շնորհավո’ր Հայ զինվոր, շնորհավո’ր Հայ սպա, շնորհավո’ր Հայ ժողովուրդ։ Խաղաղ երկինք ու անկորուստ լուսաբացներ բոլորիս։
Փառք ու պատիվ Հայոց բանակին։

