Շարունակվում է Եվրոպա լիգայի որակավորման փուլը, որին մասնակցում են նաև հայկական ակումբներ։
«Բանանցը» սեփական հարկի տակ ընդունեց «Չուկարիչկիին»։ Սա պատասխան հանդիպում էր։ Առաջին խաղում մրցակցի դաշտում «Բանանցը» պարտվել էր 3-0 հաշվով։ Այս անգամ նույնպես հայկական ակումբը չկարողացավ հաջողության հասնել ու էլ ավելի խոշոր հաշվով պարտություն կրեց։
Ստոյանովիչի դուբլի և Տեդիչի, Լուկովիչի ու Բիրմանչևիչի գոլերի շնորհիվ «Չուկարիչկին» կարողացավ 5-0 գերխոշոր հաշվով հաղթել «Բանանցին»։
Այսպիսով, հայկական ակումբը դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից։