Երեկ՝ փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999 թվականի ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿԾ պաշտոնական կայքից։
- ԱԱԾ-ն Հայաստանում լրտեսական ցանց է բացահայտել․ դրանում եղել են ԶՈւ պաշտոնյաներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցներին մեղադրանքներ է առաջադրվել՝ կաշառք ստանալու և տալու գործով
Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
