fbpx
Քաղաքականություն

Հայաստանի օրակարգում միութենական պետությանը միանալու հարց չկա, ՀՀ-ն սուվերեն պետություն է․ Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոյի՝ ՀՀ-ում աղմուկ հանած հայտարարություններին, թե իբր «Հայաստանը ոչ մեկին պետք չէ» ու պետք է միանա, այսպես կոչված, միութենական պետությանը։

Գրիգորյանը նշել է, որ տվյալ հայտարարությունները որևէ կերպ չեն բխում Հայաստանի ու Բելառուսի միջև եղած հարաբերություններից։

ԱԽ քարտուղարը հույս հայտնեց, որ նման միջադեպեր այլևս չեն լինի, իսկ եթե լինեն, ապա Հայաստանը կմտածի, թե ինչպես պատասխանել դրանց։

Գրիգորյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի օրակարգում չկա միութենական պետությանը միանալու հարց։ Նա ասաց, որ ՀՀ-ն սուվերեն ու ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ