Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան՝ հինգ գերի:
«Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ և Երևան վերադարձվել՝ հինգ գերի, – հայտնել է Մուրադովը լրագրողներին։
Հիշեցնենք, որ այսօր ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։

