fbpx
Աշխարհ

Բաքվում ուժգին քամու հետևանքով 11 մարդ է վիրավորվել

Բաքվում ուժգին քամու հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում փոթորիկը ծառեր է տապալել, թեքել լուսացույցներ, իսկ Միլլի Մեջլիսի շենքից պոկվել է երեսպատումը։ Բաքվում ուժեղ քամու հետևանքով տապալված ծառերի թիվը գերազանցել է 70-ը, ընդհանուր առմամբ վնասվել է 93 ծառ։ 11 մեքենա վնասվել է տապալված ծառերից։

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 10-ին, օրվա տարբեր ժամերին, ուժեղ քամու պատճառով ճանապարհին չորս բեռնատար է շրջվել, մեքենաները զգալի վնասներ են կրել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ