Այսօր առավոտյան Բաքվում ձերբակալվել է «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցի տեղական խմբագրության լրագրող Թափթիգ Գուլիևը։
Երբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են թղթակցին, նա ցույց լուսաբանելիս է եղել։ Իրավապահները լրագրողից խլել են տեսախցիկը, միկրոֆոնը և այլ իրեր։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի՝ ծանր հանցագործությունների գործերով դատախազության շենքի դիմաց։ Այդտեղ լրագրողը լուսաբանում էր անցյալ տարի Գյանջայում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվածների ծնողների բողոքի ակցիան։
Լրագրողին ձերբակալելուց հետո՝ մեքենայով բաժին տանելու ընթացքում, ոստիկանները նրանից վերցրել են նաև բջջային հեռախոսը։