Գիշերը Բաքվի Նարիմանովի շրջանի հանրակացարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով մահացել է երկու մարդ՝ 66 տարեկան կին ու 68 տարեկան տղամարդ։ Այդ մասին տեղեկությունները, ըստ ադրբեջանական մամուլի, հայտնել է երկրի ԱԻ նախարարությունը։
Հրդեհված շինությունում եղած բոլոր անձինք տարհանվել են, ամբողջությամբ այրվել է միայն մեկ բնակարան։ Ընդհանուր առմամբ բժշկական հաստատություններ է դիմել 22 մարդ, որոնցից 14-ը թունավորվել են հրդեհի ծխից, իսկ նրանցից հինգը հոսպիտալացվել է։


