ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հուզիչ կերպով շնորհավորել է կնոջ՝ Միշել Օբամայի ծննդյան տարեդարձը: Բարաք Օբաման հին լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում:
Քաղաքական գործիչը գրել է, որ դեռևս այն ժամանակ է իմացել, որ իր կինը միակն է իր համար ամբողջ աշխարհում:
Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել նկարում Օբամայի ձեռքի թերթը, որում եղել է հոդված Միխայիլ Գորբաչովի մասին:
Հաղորդում է shantnews.am-ը։

