Բարսելոնան և Այաքսը կարող են փոխանակվել պաշտպաններով

Միացեք մեզ՝
barca

«Բարսելոնան» և «Այաքսը» կարող են փոխանակվել պաշտպաններով, տեղեկացնում է As-ը։

Կատալոնացիներն ու ամստերդամցիները բանակցություններ են վարում, որի արդյունքը կարող է լինել Սերժինյո Դեստի վերադարձը Նիդեռլանդների առաջնություն և Նուսաիր Մազրաուի տեղափոխությունը Լա Լիգա։

24-ամյա մարոկկացու պայմանագիրը հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, և «բլաուգրանան» պատրաստվում է նրա հետ պայմանագիր կնքել այս ամռանը` ազատ գործակալի կարգավիճակով։ Սակայն Դեստի ոչ տպավորիչ խաղը` «Բարսելոնային» կարող է ստիպել, որ տրանսֆերը կայանա այս ձմռանը՝ գործարքում ներառելով 21-ամյա Դեստին։

Այս դեպքում կատալոնացիները հույս ունեն «Այաքսի» կողմից հավելավճարի։

Ընթացիկ մրցաշրջանում Դեստը Լա Լիգայում մասնակցել է 12 խաղի՝ կատարելով 3 գոլային փոխանցում։ Մազրաուիի հաշվին Նիդեռլանդների առաջնությունում կա 14 հանդիպում և 4 գոլ։

Ամենաթարմ