ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Սիսիանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նորավան գյուղի 51-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
«Բավարար փաստեր ձեռք բերելուց հետո դեկտեմբերի 20-ին քրեական հետախույզները կասկածվողի տնամերձ հողամասում, տանը և կից շինություններում զննություն իրականացրին։ Տնից հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածներ, իսկ նկուղից՝ նմանատիպ բուսական զանգվածով երկու պարկ, որոնց ընդհանուր քաշը 2.500 գրամից ավելի էր։
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել էր տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:
- Արցախի ոստիկանությունը անցնում է ուժեղացված ծառայության
- Ոստիկանությունը ապօրինի թմրամիջոց օգտագործելու դեպք են հայտնաբերել
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

