Բարսելոնան գոհ չէ Կադիսի դեմ խաղի մրցավարությունից

«Բարսելոնան» գոհ չէ «Կադիսի» դեմ խաղի մրցավարությունից ու պատրաստվում է բողոքարկել Ֆրենկի դե Յոնգի հեռացումն ու Բուսկետսի ստացած դեղին քարտը:

Նշենք, որ ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել  61-րդ ու 65-րդ րոպեներին ու հեռացվել է խաղադաշտից: Ավելացված ժամանակում հեռացվել է նաև Ռոնալդ Կումանը:

«Բարսելոնան» կբողոքարկի դե Յոնգի ստացած երկրորդ դեղին քարտը: Արձանագրության մեջ գրված է գնդակի համար պայքարում անխոհեմ հարված մրցակցին:

Խաղն ավարտվել է 0-0 հաշվով:

Ամենաթարմ