fbpx
Աշխարհ

Բարսելոնան կարգելի մինչեւ 2028թ. զբոսաշրջիկներին վարձու բնակարանների տրամադրումը

Բարսելոնան կարգելի մինչեւ 2028թ. զբոսաշրջիկներին վարձու բնակարանների տրամադրումը, ինչը անսպասելի արմատական քայլ է։ Քաղաքապետ Ժաումե Կոլբոնին հայտնել է, որ մինչեւ 2028թ. նոյեմբեր Բարսելոնան կհրաժարվի 10 101 բնակարանների արտոնագրերից, որոնք ներկայում հաստատված են կարճաժամկետ վարձակալման համար։

«Մենք բախվել ենք այն խնդրին, որը, մեր կարծիքով, ամենամեծն է Բարսելոնայի համար»,- ասել է Կոլբոնին։ Քաղաքում, որն Իսպանիայում զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվողն է, կարճաժամկետ վարձակալման բումը նշանակում է, որ որոշ բնակիչներ չեն կարող իրենց թույլ տալ բնակարաններ վարձել այն բանից հետո, երբ վարձավճարը վերջին 10 տարում ավելացել է 68 տոկոսով, իսկ տուն գնելու արժեքն ավելացել է 38 տոկոսով, ասել է Կոլբոնին։ Բնակարանի հասանելիությունը դարձել է անհավասարության շարժիչ ուժը, հատկապես երիտասարդության համար, ավելացրել է նա։

Վերջին տասնամյակում իշխանության տեղական մարմինները հայտարարել են կարճաժամկետ վարձակալման սահմանափակումների մասին այնպիսի վայրերում, ինչպիսին են Կանարյան կղզիները, Լիսաբոնը եւ Բեռլինը։

«Կոլբոնին սխալ է գործում, որը կհանգեցնի աղքատության եւ գործազրկության (աճի)»,- նշվել է Բարսելոնայի APARTUR զբոսաշրջային բնակարանների ասոցիացիայի հայտարարությունում, եւ որ արգելքը կհանգեցնի անլեգալ զբոսաշրջային բնակարանների աճի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ