Աշխարհ

Կատալոնիայում ցույցերի ժամանակ 62 մարդ է տուժել

Կատալոնիայում իսպանական կառավարության դեմ ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 62 մարդ է տուժել, որից 35-ը՝ այդ թվում՝ ոստիկանության 35 աշխատակից:

Ինչպես հայտնում է La Vanguardia-ն՝ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 40 հազար մարդ: Միևնույն ժամանակ իրավապահները ձերբակալել են 13 ցուցարարի:

Բողոքի զանգվածային ցույցերն անցկացվում են ամբողջ Կատալոնիայում՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի՝ ի նախարարների խորհրդի նիստը Բարսելոնայում անցկացնելու որոշման դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ