fbpx
Սպորտ

Բարսան հայտարարել է Ռոկեի տրանսֆերի մասին

«Բարսելոնան» հայտարարել է, որ «Ատլետիկո Պարանաենսեի» ֆուտբոլիստ Վիտոր Ռոկեն կմիանա թիմին:

Կատալոնական ակումբը հարձակվողի հետ պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականի ամառը՝ 500 միլիոն եվրոյի դիմաց: «Բարսելոնան» հայտարարություն է տարածել, որ Ռոկեի տեղափոխությունը սպասվում է 2024/25 մրցաշրջանից առաջ:

Սկզբում հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Ռոկեի համար կվճարի 35+10 միլիոն եվրո: Հետո տեղեկություն եղավ, որ կատալոնացիները ցանկանում են ֆիքսված վճարը 35-ից իջեցնել 30 միլիոն եվրոյի։ Դրանից հետո «Ատլետիկո Պարանաենսեն» վերջնագիր է ներկայացրել «Բարսային»՝ ակումբին մեկ օր ժամանակ է տրվել ստորագրված փաստաթղթերն ուղարկելու համար։

Ակումբները տրանսֆերի շուրջ վերջնական համաձայնության են եկել հուլիսի 8-ին։ «Բարսան» Վիտորի համար կվճարի 30+31 միլիոն եվրո՝ ավելին, քան ի սկզբանե նախատեսված էր: Հաղորդվում էր, որ հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 3,5 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա հարձակվողը «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ