«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մտադիր չէ հեռանալ թիմից՝ առանց գումարային փոխհատուցման:
Հայտնի է, որ ակումբը ֆուտբոլիստին նամակ է ուղարկել, որտեղ առաջարկել է ինքնակամ հեռանալ և այն էլ առանց վճարման: Նման առաջարկը պայմանավորված է նրանով, որ ակումբը ցանկանում է գումար տնտեսել:
Ումտիտիի պայմանագիրը նախատեսված է ևս երկու տարով, ֆրանսիացին ըստ այդ պայմանագրի պետք է 35 մլն եվրո ստանա:
Ֆուտբոլիստը հրաժարվել է «Բարսելոնայի» առաջարկից: Նշվում է, որ Ումտիտին պատրաստ է հեռանալ թիմից, բայց միայն վարձակալության հիմունքներով: Սկզբի համար նա մտադիր է համոզվել, որ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն իր հետ հույսեր չի կապում:
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից: