Հուլիսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ 2021 թվականի հուլիսի 5-ին Արցախի երիտասարդության պալատում ստորագրվեց եռակողմ փոխգործակցության հուշագիր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության , Տեք Վիքի և Արդյունավետ կառավարություն հիմնադրամի միջև՝ «Հայքն Աշխարհին» խրագրի մեկնարկի մասին։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Ծրագիրը սկիզբ է առնում Արցախում՝ հեռավար աշխատանքի ՀամԱշխատանքային (CoWorking) տարածքներ ստեղծելով Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։
Ծրագրի նպատակն է Արցախում ձևավորել այսօրվա միջազգային և տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող աշխատուժ և էկոհամակարգ, որտեղ մարդիկ ապրելով Արցախում, կաշխատեն միջազգային կազմակերպություններում՝ հեռահար կարգով, կամ, ապրելով Արցախում, կստեղծեն ապրանքներ և ծառայույթուններ միջազգային շուկայի համար։
- Ստեփանակերտում մեկնարկել է «Tech week Արցախ 2021» համաժողովը
- Արցախի Ազգային ժողովում ընդունել են Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը
Առաջին փուլում իրականացվելու են ծրագրի իրագործման տեղեկատվական աշխատանքները՝ ներկայացնելով և պատմելով Արցախի բնակչությանն ու հնարավոր գործընկեր և գործատու ընկերություններին այս ծրագրի և ստեղծվող հնարավորությունների մասին։ Սա կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանն ու հնարավոր մասնակիցների արագ ընդգրկմանը ՀամԱշխատանքային/CoWorking տարածքներում աշխատելու գործընթացին։
Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերում հավաքագրվելու են բոլոր հետաքրքրվածները և կազմակերպվելու է ձևավորված խմբերի վերապատրաստման գործընթաց, ինչպես նաև նախապատրաստվելու են գործատուների ցանցն ու ՀամԱՇխարհային/CoWorking տարածքները՝ հետագայում շարունակական կրթություն և զբաղվածություն ապահովելու նպատակով։
Արդյունքում Արցախում ստեղծվում է նորագույն տեխնոլոգիաների տարբեր ոլորտներից հմտություններ մեծ պաշար ունեցող անյատների խումբ, ՀամԱշխատանքային տարածքներ և գործատուների մեծ ցանց, որոնք աջակցում են շարունակական կրթական ծրագրերին և պատրաստ են աշխատանք առաջարկել բոլոր հետաքրքրված անհատներին և խմբերին։ Սա հնարավարություն կտա, լուծելով զբաղվածության խնդիրը, միաժամանակ դուրս բերել և ճանաչելի դարձնել Արցախն աշխարհին և հայտնի ընկերություններին։
Այս և նման ծրագրերն ու համագործակցությունները, որ բխելու են Tech Week Արցախ 2021 նախաձեռնությունից, լինելու են ապագայի Արցախի սկիզբը և իրապես նորովի ներկայացնելու Արցախն աշխարհին»։