fbpx
Սպորտ

Լա Լիգա․ Բարսան տանը ջախջախեց Ալավեսին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Անցած գիշեր, Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակներում, «Բարսելոնան» տանը խոշոր հաշվով հաղթեց «Ալավեսին»։

Հանդիպման հաշիվը բացեց հարձակվող Ֆրանշիսկու Տրինկաուն՝ 29-րդ րոպեին։ Թիմերը հենց այս հաշվով էլ կգնային ընդմիջմանը, եթե Լիոնել Մեսսին ավելացրած ժամանակի վերջում գեղեցիկ հարվածով չկրկնապատկեր «Բարսայի» առավելությունը։

Երկրորդ կեսի առաջին քառորդում «Ալավեսին» հաջողվեց մի փոքր ինտրիգ մտցնել խաղում․ 57-րդ րոպեին Լուիս Ռիոխան գրավեց «Բարսայի» դարպասը։ Բայց այս ինտրիգը պահպանվեց մինչև 75-րդ րոպեն․ նախ 74-րդ րոպեին Տրինկաուն դուբլի հեղինակ դարձավ, իսկ ընդամենը մեկ րոպե դուբլ ձևակերպեց նաև Մեսսին՝ արդյունքում՝ հաշիվը դարձնելով 4-1։ Իսկ հանդիպման վերջակետը դրեց Ֆիրկո Ժունիորը՝ 80-րդ րոպեին ևս մեկ գոլ ուղարկելով «Ալավեսի» դարպասը։

Հաղթանակից հետո կատալոնական ակումբն ունի վաստակած 86 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզանականը՝ առաջին տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյից» հետ մնալով 8 միավորով։ Ի դեպք, «Ատլետիկոն» մեկ խաղ պակաս է անցկացրել «Բարսայից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ