Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Իսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակներում «Խետաֆեն» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»։
Ընդհանուր առմամբ՝ հանդիպման ընթացքում «Բարսան» խնդիրներ չունեցավ, չնայած՝ վերջին րոպեներին խաղում էր հոգով, քանի որ կարմիր քարտով դաշտից հեռացվել էր Կլեման Լանգլեն։
Խաղի հաշիվը բացվեց 41-րդ րոպեին․ հաջողության հասավ Լուիս Սուարեսը։ Մրցավեճի 2-րդ կեսում կատալոնական ակումբի առավելությունը ամրապնդեց Ժունիորը: Մինչև հանդիպման ավարտ գոլեր այլևս չգրանցվեցին։
Հաղթանակից հետո «Բարսան» տեղափոխվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական՝ 13 միավորով։ Մրցաշարի առաջատարը «Ռեալն» է՝ 14 միավորով, բայց մադրիդյան ակումբը դեռ չի անցկացրել Լա Լիգայի իր 7-րդ հանդիպումը։
https://www.youtube.com/watch?v=i65mZ9qN4Fo