Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Տանգի Նդոմբելեի ծառայություններով։
Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ Ըստ աղբյուրի՝ «Բարսան» պատրաստ չէ մեծ գումար վճարել կիսապաշտպանի համար ու ցանկանում է փոխանակում առաջարկել՝ Նդոմբելեի փոխարեն տալով Նելսոն Սեմեդուին և Սամուել Ումտիտիին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբն էլ հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արտուրով։

