Բարսելոնան փակել է Espai Barça նախագծի ֆինանսավորման հարցը

Ամենադիտվածներ

Բարսելոնան փակել է Espai Barça նախագծի ֆինանսավորման հարցը:

Ծրագրի առանցքային մասը Կամպ Նոուի վերանորոգումն է: Այն ներառում է նաև մարզադաշտին հարող տարածքի արդիականացում, նոր գրասենյակների, թանգարանի, ակումբային խանութի, սրճարանի, առևտրի կենտրոնի և 3200 ավտոկայանատեղի կառուցում։

Այս նախագիծը ֆինանսավորելու համար կատալոնացիներին անհրաժեշտ է 1,5 միլիարդ եվրո։

Ինչպես հայտնում է Marca-ն՝ հղում անելով El Confidencial-ին, «Բարսելոնան» կորպորատիվ պարտատոմսերով 1,5 միլիարդ եվրոյով 6 տոկոսով 24 տարի ժամկետով վարկ է համաձայնեցրել՝ առանց մարզադաշտի գրավի։

Նշվում է, որ կատալոնացիները մտադիր են վերանայել վարկի տոկոսադրույքը 5 տարուց։ Բացի այդ, «Բարսան» խոստացել էր պարտքը մարել 2047 թվականին՝ 2052 թվականի փոխարեն, որն ի սկզբանե նախատեսված էր։

Գործարքը համաձայնեցվել է ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ։

Ամենաթարմ