Սպորտ
22:00 28/04/2021

Միայն վաղվա խաղն է կարևոր, պիտի պատրաստվենք դժվար խաղին. Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լա Լիգայում թիմի արդյունավետության մասին։

«Մենք վերջին 17 խաղերից 15-ում հաղթանակ ենք տարել, իսկ դա առաջնության գրեթե կեսն է։ Դա անհավանական մի բան է։ Այդպես էլ պիտի լիներ, քանի որ հակառակ դեպքում մենք չեմպիոնության համար չէինք պայքարի։ Մենք իրավիճակը մեր ձեռքը վերցրեցինք, իսկ գործն ավելի լավ գնաց։ Թիմը վստահություն է զգում, մեր արդյունավետությունը նույնպես մեծացել է»,-ասել է մարզիչը։

Նա հավելել է, որ եթե թիմի հետ ամեն ինչ կարգին է, ապա իրենք ի զորու ենք հասնել առավելագույն նպատակների:

«Խաղացողները չեն մտածում, որ գործն արված է։ Ես դա տեսնում եմ։ Հիմա շատերը մեզ կարող են ֆավորիտ համարել, բայց մենք այդպես չենք կարծում։ Մենք գիտենք՝ որքան դժվար է խաղեր հաղթելը, որովհետև յուրաքանչյուր թիմ ինչ-որ բանի համար պայքարում է։

«Բարսելոնան» հասկացել է, որ պիտի խաղ առ խաղ առաջ գնալ։ Պետք չէ խենթանալ այն պատճառով, որ Լա Լիգան հաղթելու հնարավորություն ունենք։ Միայն վաղվա խաղն է կարևոր, պիտի պատրաստվենք դժվար խաղին»,- ասել է Կումանը:

Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ