Սպորտ

Բարսելոնայի դարպասապահը գովել է Հալանդին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

Նա նշել է, որ Հալանդը տպավորիչ հմտություններ և գոլ խփելու ունակություններ ունի:

«Տպավորիչ է, երբ տեսնում ես, թե ինչպես է նա ամբողջ ուժով վազում դաշտով մեկ ու ամբողջ ուժով հարվածում դարպասին: Հալանդը լավ հանդես կգա, աշխարհի ցանկացած թիմում, բայց դա չի նշանակում, որ նա չի մնա Դորտմունդում: «Բորուսիան» լավ ակումբ է, որը վերջին տարիներին գերազանց աշխատանք է կատարում: Ինչու՞ չմնալ եւս մեկ տարի: Դա հաստատ քայլ հետ չի լինի: Եթե ​​նա հեռանա, ապա այն թիմը, որում նա հայտնվում է, կունենա խելացի հարձակվող առաջիկա 10 տարիներին»,-ասել է Տեր Շտեգենը:

Այս մասին տեղեկանում ենք Sport1-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ