fbpx
Սպորտ

Լա Լիգա․ Բարսան տանը ջախջախեց Վալյադոլիդին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» տանը ընդունեց «Վալյադոլիդին»։

«Բարսայի» ֆուտբոլիստները խնդիրներ չունեցան խաղի ընթացքում։ Նախ 2-րդ րոպեին Կլեման Լանգլեն բացեց հաշիվը ու, չնայած այն բանին, որ 15-րդ րոպեին Կիկոն կարողացավ հավասարեցնել հաշիվը, կատալոնյան ակումբը հենց առաջին կեսում որոշեց խաղի ելքը․ Վիդալի և Մեսսի գոլերի շնորհիվ «Բարսան» ընդմիջման գնաց 2 գնդակի առավելությամբ։

2-րդ կեսում արդեն կատալոնական ակումբը միայն ամրապնդեց իր առավելությունը։ 75-րդ րոպեին Մեսսին դուբլ ձևակերպեց, իսկ 2 րոպե անց Սուարեսը հաշիվը դարձրեց շատ խոշոր։ Արդյունքում՝ «Բարսան» հաղթեց 5-1 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» հայտնվեց առաջին հորիզոնականում և 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը անցկացրել է 10 խաղ, քանի որ «Ռեալի» հետ հոկտեմբերի 26-ին կայանալիք Էլ Կլասիկոն հետաձգվել է։

https://www.youtube.com/watch?v=mra-y9BN-dU

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ