Վալյադոլիդ
«Բարսելոնան» հաղթում է «Վալյադոլիդին»՝ մեծացնելով առաջնության առաջատարությունը
«Բարսելոնան» 2-1 հաղթեց «Վալյադոլիդին»՝ ուժեղացնելով առաջատարությունը Լա Լիգայում՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից առաջ։
Ռեալ Մադրիդը հայտարարել է Վալյադոլիդի դեմ հանդիպման կազմը
«Ռեալ Մադրիդը» հրապարակել է իր կազմը Լա Լիգայի առաջիկա հանդիպման համար, որը կկայանա այս շաբաթ օրը՝ «Վալյադոլիդի» դեմ: Կազմ վերադարձել է Լուկաս Վասկեսը, որը բաց էր թողել Չեմպիոնների լիգայի խաղը կարմիր քարտերի պատճառով: Մինչդեռ Վինիսիուս Ժունիորը կշարունակի բացակայել՝ կրելով իր երկրորդ որակազրկման պատիժը: Բացի Վինիսիուսից, Կառլո Անչելոտիի թիմը այս խաղում կպակասի մի շարք առանցքային խաղացողներով:…
Պաշտոնական․ Ռոնալդոն գնել է Կրուզեյրոն
Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից Ռոնալդոն դարձել է «Կրուզեյրո» ակումբի սեփականատերը՝ գնելով դրա բաժնետոմսերի մեծ մասը։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ռոնալդոն պայմանագիր է կնքել ու միացել ակումբի խորհրդի կազմին։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացին 70 միլիոն դոլար է վճարել բրազիլական ակումբի մեծ մասը գնելու համար, որտեղ նա հանդես է եկել ժամանակին։ Հիշեցնենք, որ…
Մրցավարն ամեն կերպ փորձում է ինձ դեղին ցույց տալ․ Մեսսի
Երեկ «Վալյադոլիդի» հետ խաղի ժամանակ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին թեթև զրույց է ունեցել կատալոնական ակումբի պատվիրակ Կառլես Նավալի հետ։ Պարզվել է, որ Մեսսին դժգոհ է խաղի մրցավարի գործողություններից։ «Մրցավարը փորձում է ամեն կերպ ինձ դեղին քարտ ցույց տալ: Դա անհավանական է», – ասել է Մեսսին Նավալին: Նշենք, որ եթե Մեսսին դեղին ստանար, ապա բաց կթողներ…
Ուզում ենք հաղթել Լա Լիգան․ Կազեմիրո
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կազեմիրոն «Վալյադոլիդի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։ «Մեզ չէին հերիքում մի քանի խաղացողներ, բարդ էր։ Բայց այսօր շնորհիվ ամբողջ թիմի մենք արժանի էինք հաղթանակի։ Մենք ուզում ենք հաղթել Լա լիգան։ 42 միավոր դեռ խաղարկության մեջ է», – Կազեմիրոյի խոսքերը մեջբերում է AS պարբերականը։
Գրիզմանը կարող է բաց թողնել մրցաշրջանի վերջնահատվածը
Լա Լիգայի 36-րդ տուրում՝ «Վալյադոլիդի» հետ խաղում, «Բարսայի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը վնասվածք է ստացել։ Բժշկական ստուգումից հետո հստակորեն պարզ կլինի, թե Գրիզմանը որքան բաց կթողնի, սակայն, ըստ որոշ աղբյուրների, վերջինս չի կարողանա առաջնության վերջին 2 տուրերում դաշտ դուրս գալ։ Նշենք, որ «Վալյադոլիդի» խաղում Գրիզմանին փոխարինել է Լուիս Սուարեսը։
Atletico Madrid-Real Valladolid live stream/Ատլետիկո Մադրիդ-Վալյադոլիդ, մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հունիսի 21-ին` Հայաստանի ժամանակով 00:00-ին, Լա Լիգաի շրջանակում մեկնարկելու է «Ատլետիկո Մադրիդ»-«Վալյադոլիդ» հանդիպումը: Հանդիպումը կկայանա «Estadio Wanda Metropolitano» մարզադաշտում, իսկ մրցավարը Պաբլո Գոնսալեսն է։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Ատլետիկո Մադրիդ [👥] Here's your 𝐀𝐭𝐥𝐞𝐭𝐢 𝐬𝐭𝐚𝐫𝐭𝐢𝐧𝐠 𝐗𝐈 for tonight❗❕❗ 🔜 #AtletiRealValladolid 💪🏻 #BackToWin🔴⚪ #AúpaAtleti pic.twitter.com/tBT1caRU3L — Atlético de Madrid (@atletienglish) June 20, 2020…
Վալյադոլիդի դարպասապահը տեղափոխվել է Լոռի
«Վալյադոլիդ»-ի 24-ամյա դարպասապահ Դիեգո Բարիոսը կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt-ից: Իսպանացի դարպասապահը Լա Լիգայի շրջանակներում մասնակցել է միայն մեկ հանդիպման՝ «Լեգանես»-ի կազմում, իսկ նախորդ մրցաշրջանի ընթացքում խաղացել է «Վալյադոլիդ B»-ի կազմում: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին 100 հազար եվրո է գնահատում: Նշենք՝ «Լոռին» պաշտոնական որևէ հայտարարություն չի արել այս տեղափոխության…
Բեն Արֆան տեղափոխվեց Վալյադոլիդ․ պաշտոնական
Ֆրանսիացի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան շուտով կտեղափոխվի «Վայլադոլիդ»։ 32-ամյա կիսապաշտպանը ազատ գործակալ է, և «Վայլադոլիդը» այս տրանսֆերի համար գումար չի վճարել: Հիշեցնենք, որ Բեն Արֆան անցած տարի հեռացել էր ֆրանսիական «Ռեն»-ից ու նոր ակումբ չէր գտել:
Ֆրանսիացի կիսապաշպանը շուտով կխաղա Լա Լիգայում
Ֆրանսիացի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան մոտ է «Վայլադոլիդ» տեղափոխվելուն։ Այս մասին հաղորդում է Eurosport- ը: Նշենք, որ 32-ամյա կիսապաշտպանը ազատ գործակալ է, հետևաբար «Վայլադոլիդը» այս տրանսֆերի համար գումար չի վճարի: Հիշեցնենք, որ Բեն Արֆան ֆրանսիական «Ռեն»-ից հեռացել է անցյալ տարի ու նոր ակումբ չէր գտել: Բեն Արֆան իր կարիերայի ընթացքում մասնակցել է 388 հանդիպման՝ դառնալով…
Դժվար խաղ էր դժվար մրցակցի դեմ․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Խոսել է «Վալյադոլիդի» դեմ խաղի (1-0) մասին։ «Ես ուրախ եմ Նաչոյի համար: Դրանից առաջ ես նրան խնդրեցի խաղալ ավելի առաջ: Նա պաշտպան է, որը սովորաբար շատ չի աչքի ընկնում, այնպես որ ես ուրախ եմ նրա համար: Առաջին տեղում լինելը ոչինչ չի փոխում: Մենք պետք է շարունակենք անել այն, ինչ…
Ռեալի դարպասապահը տեղափոխվել է Սեգունդա
«Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Վալյադոլիդում», տեղափոխվել է Սեգունդայի «Օվյեդո» թիմ։ Մադրիդյան ակումբը «Վալյադոլիդի» հետ խզել էր պայմանագիրը, քանի որ ուկրաինացի դարպասապահը բավական խաղաժամանակ չէր ստանում ակումբում։ Լունինը «Օվյեդո» տեղափոխվել է կրկին վարձակալական հիմունքներով, որտեղ, ըստ պայմանագրի, հանդես կգա մինչև 2020 թվականի հունիսը։
Լա Լիգա․ Բարսան տանը ջախջախեց Վալյադոլիդին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» տանը ընդունեց «Վալյադոլիդին»։ «Բարսայի» ֆուտբոլիստները խնդիրներ չունեցան խաղի ընթացքում։ Նախ 2-րդ րոպեին Կլեման Լանգլեն բացեց հաշիվը ու, չնայած այն բանին, որ 15-րդ րոպեին Կիկոն կարողացավ հավասարեցնել հաշիվը, կատալոնյան ակումբը հենց առաջին կեսում որոշեց խաղի ելքը․ Վիդալի և Մեսսի գոլերի շնորհիվ «Բարսան» ընդմիջման գնաց 2 գնդակի…
Պաբլո Էրվիասը տուգանայինից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վալյադոլիդի» ֆուտբոլիստ Պաբլո Էրվիասը «Օսասունայի» դեմ Լա Լիգայի չորրորդ տուրի խաղում tուգանային հարվածից գեղեցիկ գոլ է խփել։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, «Օսասունան» խուսափեց պարտությունից 81-րդ րոպեին: Իսպանիայի առաջնությունում առաջատարը «Սևիլիան» է, որը չորս խաղում վաստակել է 10 միավոր։














