Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Ալավեսին»։
Կատալոնցիներին հաջողվեց խոշոր հաշվով հաղթանակ տոնել։ Առաջին կեսում Անտուան Գրիզմանի ու Արտուրո Վիդալի գոլերի շնորհիվ «Բարսան» արդեն ստացավ լուրջ առավելություն։ 56-րդ րոպեին, այնուամենայնիվ, «Ալավեսին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Մեսսին 13 րոպե անց, իսկ Սուարեսը 19 րոպե անց գոլերով աչքի ընկան ու ապահովեցին կատալոնական ակումբի հաղթանակը։ Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 4-1:
Հանդիպումից հետո «Բարսան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 39 միավորով, սակայն դեռ իր հանդիպումը չի անցկացրել «Ռեալը», ով 17 տուրերից հետո ունի 36 միավոր և հաղթանակի դեպքում կհավասարվի «Բարսելոնային»։
