Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն առաջիկայում կարող է լքել «արքայական» ակումբի շարքերը, հայտնում է Defensacentral-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մբապեն ՊՍԺ-ից տեղափոխվելուց հետո իրեն երջանիկ չի զգում ակումբում և հասկանում է, որ դեռ չի արդարացնում սպասելիքները:
Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է օգտվել ստեղծված իրավիճակից։ «Կարմիրները «տրանսֆերային ռումբ են պատրաստում և աստղային ֆրանսիացու համար կարող են Մադրիդի «Ռեալին» առաջարկել 150 միլիոն եվրո։
Աղբյուրը նաև պարզաբանում է, որ, չնայած ամեն ինչին, ֆրանսիացու մտքերն առայժմ մնում են միայն մադրիդյան ակումբի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «սերուցքայինների» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։