Իսպանական Լա Լիգան երեկ մեկնարկեց նաև կատալոնական «Բարսելոնայի» համար, ով իր առաջին հանդիպումն էր անցկացնում Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո։ «Բարսայի» մրցակիցը «Ռեալ Սոսիեդադն» էր։
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Ժերար Պիկեն։ Այնուհետև Բրեյթուեյթն առաջին կեսի ավելացված ժամանակում ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։ 59-րդ րոպեին արդեն Բրեյթուեյթը դուբլ գրանցեց իր հաշվին և խոշոր առավելություն պարգևեց կատալոնական ակումբից։ Չնայած սրան, «Սոսիեդադը» 82-րդ և 85-րդ րոպեներին կարողացավ 2 գնդակ հետ բերել։ Սակայն, ավելացված ժամանակում Սերժի Ռոբերտոն լուծեց հաղթողի մասին բոլոր հարցերը՝ առավելությունը դարձնելով 4-2:
Այսպիսով, առանց Մեսսի «Բարսան» տարավ իր առաջին հաղթանակը։
https://www.youtube.com/watch?v=CRkYPNEns4c