«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կտուգանվի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումից հետո մրցավարների սենյակ մտնելու համար, հաղորդում է AS-ը։
Լապորտան բացատրություն է պահանջել մրցավարներից լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դեմ խախտումից հետո 11-մետրանոց հարված չնշանակելու համար։
Կատալոնական թիմը Մադրիդում պարտվել էր 1:3 հաշվով։
Նման խախտումներն առաջին անգամ թույլ տալու համար սովորաբար սահմանված է 602 եվրո տուգանք։