Բարսայի պաշտպանը խախտել է կարանտինի կանոնները

«Բարսելոնայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Նելսոն Սեմեդուն խախտել է Իսպանիայի կառավարության և Լա Լիգայի ղեկավարության կողմից սահմանված կարանտինային կանոնները:

Հայտնի է, որ ֆուտբոլիստը երկուշաբթի մասնակցել է ընկերոջ տարեդարձին, որին 20-ից ավել մարդ է ներկա գտնվել:

Մասնակիցները նաև դիմակներ չեն կրել և չեն պահպանել սոցիալական հեռավորությունը:

Այժմ «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է քննարկել Սեմեդուի պահվածքը”

Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

 

Ամենաթարմ