«Բարսելոնան» կարող է դիտարկել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին վաճառելու տարբերակը:
Նշվում է, որ ակումբը մինչ այս ֆուտբոլիստին «անձեռնմխելի» է համարել, սակայն, քանի որ ակումբը տևական ժամանակ ֆինանսական խնդիրներ ունի, ստիպված է փոխել իր վաղեմի դիրքորոշումը:
Հիմա «Բարսելոնային» արգելված է նոր ֆուտբոլիստների գրանցել: Գրիզմանի վաճառքը դիտարկվում է որպես այս իրավիճակի լուծում, բայց այն կկիրառվի միայն ծայրահեղ դեպքում:
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից: