Հուլիսի 6-ին Արցախի քաղաքաշինության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ շարունակվում են Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքի նոր թաղամասի շինաշխատանքները
Հայտարարության մեջ մասնավորաես ասված է․
«ԱՀ Ստեփանակերտ քաղաքում Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները լայն թափով շարունակվում են։ Արդեն ավարտվել են հողային աշխատանքները, այժմ հավաքվում է բետոնային հիմքի մետաղական կառույցը:
Շինարարությունը իրականացնում են «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները։
Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ»։


