Պիեռ Էմերիկ Օբամեյանգի պայմանագիրը «Զինագործների» հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը և այն մոտենում է ավարտին։
Օբամեյանգը ցանկանում է շաբաթական 300,000 ֆունտ ստերլինգի ստանալ, որպեսզի մնա ակումբում։ Դա ներկա պահին եղած իր աշխատավարձից շուրջ 30 տոկոսով ավելին է: Եթե «Արսենալը» չկարողանա նվաճել Չեմպիոների լիգայի ուղեգիր, ապա թիմը չի կարող բավարարել Օբամեյանգի ֆինանսական պահանջները։ Դա ստիպում է թիմի ղեկավարությանը մտածել նրա տրանսֆերը վաճառելու մասին։
«Կատալոնացիները» ցանկանում են ուժեղացնել իրենց հարձակմական գիծը և դիտարկում են Օբամեյանգի տրանսֆերը գնելու տարբերակը։ Սակայն «Բարսայից» Օբամեյանգին տեղեկացրել են, որ իրենց ձեռք բերման առաջնահերթությունների ցուցակը գլխավորում են «Ինտերից» Լաուտարո Մարտինեսը և «Պարի Սեն Ժերմենից» Նեյմարը, բայց դիտարկում են նաև իրեն։
«Ինտերը» պահպանել է իր հետաքրքրությունը Օբամեյանգի նկատմամբ և կկարողանա գնել նրա տրանսֆերը, եթե վաճառի Մարտինեսին։ Մարտինեսի տրանսֆերից ստացած գումարի օգնությամբ «Ինտերը» նաև կարող է բավարարել Օբամեյանգի ֆինանսական պահանջները։
Այս մասին գրում է անգլիական Express սպորտային պարբերականը։
Նշենք, որ Օբամեյանգը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման և դարձել է 20 գոլի հեղինակ: