«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում։
Նշվում է, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմի կազմում: Նա ցանկանում է մեկ թիմում միավորել Մեսսիին ու Ռոնալդուին: Կատալոնացիները կարող են գործարքում ներառել Անտուան Գրիզմանին, Սերխի Ռոբերտոյին կամ Ֆիլիպե Կոուտինյուին:
Ռոնալդուի ապագան «Յուվենտուսում» կասկածի տակ է: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, և նորը դեռ չի ստորագրվել: Պորտուգալացին Եվրոպայի առաջնությունից հետո կորոշի իր ապագայի մասին: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ «ծեր սենյորան» պատրաստ է 29 միլիոն եվրոյով վաճառել հարձակվողին:
Այս մասին հայտնում է AS-ը: