«Բարսելոնայի» նորեկ, հարձակվող Լյուկ դե Յոնգը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը:
ֆուտբոլիստի համար հրավիրվել է հատուկ ասուլիս, որտեղ նա պայմանագիր ստորագրեց և առաջին անգամ ոտք դրեց Կամպ Նոուի խոտածածկին:
Նշվում է, որ կատալոնական ակումբը «Սեւիլիային» կվճարի 1 միլիոն եվրո: Նաև «Բարսելոնան» պարտավորվում է ամբողջությամբ վճարել խաղացողի աշխատավարձը: Կատալոնական ակումբն ունի նիդերլանդացի հարձակվողի ամբողջական տրանսֆերի գնման իրավունքը:
Այդ մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից: