Երեկ երեկոյան, իսպանական Լա Լիգայի 31-րդ տուրի շրջանակներում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը։ Առաջատար «Բարսելոնա»-ն ընդունել էր աղյուսակի երկրորդ տեղում ընթացող՝ Մադրիդի «Ատլետիկո»-ին։
Լարված հանդիպումն անցավ հիմնականում «կապտանռնագույների» առավելությամբ։ Հանդիպման զգալի մասը մադրիդյան ակումբը խաղաց 10 հոգով։ Խաղի 28-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան։ Կատալոնացիների թվային և խաղային առավելությունը շոշափելի դարձավ միայն խաղի վերջնամասում, երբ 85-րդ րոպեին բացեց Լուիս Սուարեսը: Երկու րոպե անց Լիոնել Մեսսին կրկնապատկեց հաշիվը ու ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2-0։
Լա Լիգայի շրջանակներում «Բարսելոնա»-ն տարավ իր 22-րդ հաղթանակը և 73 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը։ Մադրիդի «Ատլետիկո»-ն 62 միավորով այս պահին 2-րդն է։

