fbpx
Սպորտ
22:00 14/12/2019

Բարսելոնան չկարողացավ հաղթել Ռեալ Սոսյեդադին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանական Լա Լիգայի 17-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» և «Ռեալ Սոսիեդադը»։ Ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Հաշիվը 12-րդ րոպեին բացեց Միկել Օյարզաբալը, իսկ 38-րդ րոպեին Գրիզմանը հավասարեցրեց այն:

Երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց Մեսսիի փոխանցումից հետո Սուարեսը գնդակն ուղարկեց անպաշտպան մնացած դարպասը՝ առաջ մղելով հյուրերին: 62-րդ րոպեին Իսակը հավասարեցրեց հաշիվը:

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» մեկ միավորով գերազանցում է մեկ հանդիպում պակաս անցկացրած «Ռեալ»-ին, իսկ «Սոսիեդադը» 28 միավորով շարունակում է 4-րդ տեղում լինել:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ