«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին գնելու բանակցությունների մասին: Մարզիչը հայտնել է, որ ֆուտբոլիստին գնելու բանակցությունները ժամանակավորապես դադարեցված են:
Հայտնի է, որ պատճառը ակումբի ծանր ֆինանսական կացությունն է, որի պատճառով կատալոնական ակումբը չի կարող զբաղվել այդ տրանսֆերով:
Հիշեցնենք, որ արգենտինացու հրաժարագինը կազմում է 111 միլոն եվրո:
Այս մասին տեղեկացնում է TV3-ը: