fbpx
Սպորտ

Բարսելոնան երկու տարվա պայմանագիր կառաջարկի Սերժի Ռոբերտոյին

«Բարսելոնան» որոշել է վերականգնել թիմի պաշտպան Սերժի Ռոբերտոյի պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները՝ հաղորդում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը առաջիկայում կհանդիպի 29-ամյա իսպանացու հետ։ Հաղորդվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Չավիին դուր է գալիս պաշտպանի՝ տարբեր դիրքերում հանդես գալ կարողանալու ունակությունն ու հավատարմությունը ակումբին։

«Բարսելոնան» երկու տարվա պայմանագիր է առաջարկել Ռոբերտոյին, սակայն աշխատավարձի նվազեցումով։ Այնուամենայնիվ, կախված Ռոբերտոյի ելույթներից, նախատեսված են հավելավճարներ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտոն 12 խաղում 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Պաշտպանը ներկայումս վերականգնվում է վնասվածքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ