AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տեղափոխության հետ կապված ֆրանսիական ակումբի հետ եկել էր նախնական համաձայնության, ու, ըստ այդ պայմանավորվածության՝ եթե կատալոնական ակումբը հրաժարվի լիարժեք պայմանագիր կնքել Ռաբիոյի հետ, ապա կվճարվի ֆինանսական փոխհատուցում։
Բանն այն է, որ այժմ Ռաբիոն համաձայն է տեղափոխվել «Բարսելոնա», եթե տարեկան ստանա 15 միլիոն եվրո (բոնուսներով՝ 20 միլիոն), բայց կատալոնացիները այդքան վճարելու մտադրություն չունեն։ Այսինքն՝ «Բարսելոնան» կարող է հրաժարվել տրանսֆերից, բայց այդ դեպքում նրանք նույնպես կունենան ֆինանսական կորուստ։ Կորուստի չափը չի նշվում։