«Ճանապարհ դեպի Մինսկ». ըմբիշ Սարգիս Հովսեփյան

Ամենադիտվածներ

«Ճանապարհ դեպի Մինսկ». ըմբիշ Սարգիս Հովսեփյան

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 16-րդ հերոսն ազատ ոճի ըմբիշ Սարգիս Հովսեփյանն է:

Սարգիս Հովսեփյան

Մարզաձևը։ Ազատ ոճի ըմբշամարտ

Ծնվել է։ 18/12/1997

Ծննդավայրը։ Արշալույս

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը։ 2018թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պարտությունը

Ամենակարևոր հաղթանակը։ 2014թ. պատանիների Եվրոպայի առաջնությունում 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը

Եվրոպական խաղերում…

«Պետք է այնպես անեմ, որ չվերադառնամ առանց մեդալի: Դժվար է լինելու, բայց պետք է ամեն ինչ ներդնեմ»։

Եվրոպական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 24-27-ը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ