«Բարսելոնան» ցանկանում է ցմահ պայմանագիր առաջարկել Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Նշենք, որ ակումբի և Մեսսիի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Սա առաջին անգամը չէ, որ կատալոնական ակումբը նման ցանկություն է ունենում։
Պայմանագիրը նախատեսում է համագործակցություն մինչև ֆուտբոլիստի կարիերայի ավարտը, իսկ դրանից հետո գործակցություն ակումբի բրենդի և արգենտինացու միջև գովազդային և հարակից ոլորտներում:
Ակումբի և ավագի միջև բանակցությունները դեռևս չեն սկվսել: