«Բարսելոնա»-ն պատրաստ է հրաժարվել Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Կատալոնական ակումբը համաձայն է, որ բրազիլացին տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Կոուտինյոն ցանկանում է վերադառնալ ԱՊԼ և դեմ չէ համալրելու «Յունայթեդ»-ի կազմը։
«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի դիմաց պետք է 85 միլիոն եվրո վճարի: